Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
15.02.2019 | 00:24

Ճանապարհներ կան, որ մարդկանց թվում են ուղիղ, բայց դրանց վերջավորությունը դժոխքի հատակն է գնում։ Տրտմությունը չի խառնվում ուրախության հետ, բայց ուրախությունը հետո վերածվում է սգի։ Խստասիրտը պիտի հագենա իր ճանապարհներից, իսկ բարերար մարդը ուղղվելու է իր խոհերի շնորհիվ։ Անմեղը հավատում է ամեն բանի, բայց խորագետը պիտի զղջա։ Իմաստունը զարհուրելով` իր ճամփան շեղում է չարից, իսկ անզգամն ինքնավստահ ընկերանում է անօրենի հետ։


Առակներ 14. 12-16

Դիտվել է՝ 3052

Մեկնաբանություններ